Հայրենիք վերադարձած գերիներից մեկը Խծաբերդից գերեվարված պահեստազորայիններից է. Նազելի Բաղդասարյան

Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի և Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։

Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։

Բարի և շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին։

 

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից։