«Իշխանություն» ֆիլմի դերասանական կազմը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)

«Իշխանություն» և «Իշխանություն 2» ֆիլմի դերասաններն ու ռեժիսորը միացան ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ երթին։

«Բոլորդ տեսել եք, չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը։ Ուրեմն առաջինն էլ եք տեսել, երկրորդն էլ եք տեսել։ Մեզ են միացել այդ ֆիլմի և մեր կյանքի այս փուլում և՛ կերպավորողները, և՛ գլխավոր հերոսները։

Գամ հայրիկից՝ Շանթ Հովհաննիսյանից, ով ամբողջ մեր ժողովրդի խտացված կերպարն է արտահայտում․ ես այդպես եմ տեսել։ Մեր սիրելի Լևսը Դավթյան՝ «շատ սիրելի» կերպարով, և ուղղակի բոլոր շերտերով արտահատյելով այն իրականությունը, որում մենք ապրում ենք, և մեր Անին, որին բոլորը Ալիսա են ճանաչում՝ Անի Ղազարյանը՝ Մայր Հայաստանի կերպարը, որը թեպետ կենսագրությունից զրկված, պատիվը գողացված, ուրախությունը քայքայված, բայց համառ պայքարի մեջ հաղթանակած կերպարն է։ Դե նաև ֆիլմի հեղինակը՝ Մհեր Մկրտչյանը»,- Բագրատ Սրբազանը ներկայացրեց «Իշխանություն» ֆիլմի՝ իրենց միացած դերասանական կազմին։