Շուշիի ազատագրման հիշատակի օրն այժմ հիշեցնում է, որ քաջությունն ու վճռականությունը կարող են փոխել պատմության ընթացքը

1992-ի մայիսի 8-ին Հայոց պատմության տարեգրության մեջ ոսկե տառերով գրվեց Շուշիի ազատագրումը` Հայ ժողովրդի քաջությունը, միասնությունն ու անկոտրուն կամքը խորհրդանշող իրադարձություն: Այս հաղթական գործողություններում առանձնահատուկ դեր է ունեցել ՀՀ 3-րդ Նախագահ, Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը, ում առաջնորդությունն ու ռազմավարական տեսլականը առանցքային են եղել մեր ժողովրդի համար կարևորագույն հաղթանակին հասնելու համար։

Սերժ Սարգսյանի կողմից հաստատված «Հարսանիքը լեռներում» օպերացիան ցույց է տալիս թե այն ժամանակ ինչպիսի հայրենասեր և հայրենաՏԵՐ մարդիկ են կառավարել և իրականացրել նման բարդ և հաղթական օպերացիան: Այդ լարված օրերին նրա որոշումներն ու գործողությունները որոշիչ էին դարձել քաղաքի ազատագրմանն ու հետագա հաղթանակների հարցում:

Շուշիի ազատագրումը ոգեշնչեց շատերին էլ ավելի մեծ թափով պայքարել հանուն ազատության և անկախության։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայկական զորքերը ոչ միայն հասան կարեւոր ռազմական հաղթանակի, այլեւ հիմք դրեցին ազգի ոգու ամրապնդմանը:

Շուշիի ազատագրման հիշատակի օրն այժմ հիշեցնում է, որ քաջությունն ու վճռականությունը կարող են փոխել պատմության ընթացքը։ Այս օրը ոչ միայն անցյալի ձեռքբերումների արտացոլումն է, այլ նաև ապագա ձգտումների խորհրդանիշը։

Սերժ Սարգսյանը կա, եղել է և մնում է Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկը, ում անունը անքակտելիորեն կապված է իր երկրի շահերը համարձակորեն պահպանող Ազգային Առաջնորդի կերպարի հետ։

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից