Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին

Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Այս տեղեկությունը  հաստատել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է  NEWS.am-ը։

Ամատունին ասաց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին եւ փոխանցվել ընտանիքներին: