«Այդ երեկո Բայդենն ասաց, որ եթե ինքը երբևէ ի պաշտոնե ունենա դրա իրավունքը, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը». Սամանտա Փաուեր

Ամերիկացի քաղաքական գործիչ, Բարաք Օբամայի վարչակազմում արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սամանտա Փաուերը իր թվիթերում հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պատարագի լուսանկար և կից գրառում արել, որում նշվում է․

«Այն ժամանակ դեռևս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ Վաշինգտոնի Ազգային Տաճարում մասնակցեցինք 100-ամյա տարելիցի պատարագին։ Այդ երեկո Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ ի պաշտոնե ունենա դրա իրավունքը, ապա կճանարի Հայոց ցեղասպանությունը։ Այսօր, որպես ԱՄՆ նախագահ,նա հենց այդպես էլ վարվեց»։