Շնորհակալություն Ալիևին անկեղծության համար. պատերազմը բախում է մեր դուռը (տեսանյութ). 2

Սկիզբը`այստեղ

Սյունիք Նիկոլի այցելության նպատակը, հավանաբար, հատուկենտ մարդիկ հասկացան: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող գերագույն գլխավոր դավաճանն այնտեղ գնաց Սյունիքի առնչությամբ Ադրբեջանի նախագահի սկանդալային հայտարարությունից անմիջապես հետո, որ եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով: Ավելին. ինչպես արդեն նշել ենք, Ալիևի ախորժակն ավելի մեծ է` ոչ միայն Սյունիքի միջանցքի ստեղծում, այլև Զանգեզուրին տիրել:

«Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր»,- ադրբեջանական AzTV հեռուստաընկերության եթերում ապրիլի 20-ին հայտարարել է Ալիևը (պատմական Զանգեզուրը ներկայիս Սյունիքի մարզից բացի, իր մեջ ներառում է նաև Վայոց Ձորի մարզը):

Որ պատվախնդիր, անկոտրում, հայրենասեր ու համարձակ սյունեցիները, որոնց մեջ ապրում է Նժդեհի ոգին, վճռականորեն մերժելու էին Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ալիևի պահանջը, անշուշտ, գիտեր նաև Նիկոլը: Իսկ ի՞նչ աներ, որպեսզի այդ մերժումն արտահայտվեր բուռն կերպով, լիներ տպավորիչ ու բավական երկար ժամանակ չմոռացվեր…

Դրա համար պետք էր Ադրբեջանի նախագահի վերոնշյալ հայտարարությունից անմիջապես հետո մեկնել Սյունիք` նախապես քաջ գիտակցելով, որ այնտեղ իր` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած դավաճանի այցելությունը սյունեցիներն ընկալելու են որպես այցելություն այդ պահանջի պատասխանը ստանալու նպատակով, և իրեն, որպես Ալիևի բանագնացի, համապատասխան վերաբերմունքի արժանացնելով, տալու են հենց այդ պատասխանը:

Նիկոլն արդեն ստացավ բուռն ու տպավորիչ կերպով արտահայտված այդ պատասխանը` ՄԵՐԺՈւՄ, ինչն իրեն պետք է, որպեսզի երբ շուտով այստեղ բռնկվի նոր և ավելի մեծ պատերազմ, և Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ հարձակման արդյունքում Սյունիքը հանձնի թշնամուն, իրենից վանի դավաճանության մեղադրանքը ու դարձյալ մեղքը բարդի ժողովրդի, հատկապես, սյունեցիների վրա, որ եթե ժամանակին համաձայնեին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, Սյունիքը չէինք կորցնի: Պատկերացնո՞ւմ եք, թե Ալիևի հետ ինչ ներդաշնակ կերպով է աշխատում դավաճանը…

Թերևս բոլորին էլ պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան, թեկուզ միասին, չեն համարձակվի մեր երկրի վրա հարձակվել ու Հայաստանում և Արցախում Ռուսաստանի զինված ուժերի հետ բախվել, քանի դեռ աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերն իրենց ներկայացուցիչ կամ վեցանոց Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջոցով Ռուսաստանը չեն ներքաշել ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի մեջ:

Վերոնշյալ պատերազմի բռնկման դեպքում թշնամին Սյունիքը գրավելու և, ընդհանրապես, պանթուրքական ծրագրի իրագործման հնարավորություն կտեսնի, եթե դավաճանի հետ ունի գաղտնի պայմանավորվածություն, որ նա, իր մի նեղ խմբի հետ միասին, իրական պաշտպանության, դիմադրության փոխարեն, ստեղծելու է պաշտպանության երևութականություն և Հայկական բանակը տանելու է պարտության, միաժամանակ դրանով և այլ կերպ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին դրդելու է Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային ու պայմանագրային պարտավորությունները լիարժեքորեն չկատարել:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վերաբերմունքն այդ դեպքում կարող է այսպիսին լինել` եթե դուք իրապես չեք կռվում ձեր հայրենիքը պաշտպանելու համար, մենք ինչո՞ւ կռվենք ու զոհվենք, մանավա՛նդ, որ մեր երկիրը հիմա Ուկրաինայի հետ լայնածավալ պատերազմի մեջ է…

Կարծում ենք, կռահելի է արդեն, որ դրանից հետո Նիկոլն իր թիմի հետ մեղադրելու է Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, որ իրենց պարտավորությունները լիարժեքորեն չեն կատարել, թերացել են, նրանց վրա է բարդելու Հայաստանի տարածքային կորուստների մեղքը, փորձելու է հասնել ՀՀ-ից ռուսական 102-րդ բազայի հեռացմանը, ինչն իրեն և իր թիմին իշխանության բերած վերոնշյալ ուժերի երազանքն է:

Երազանք, որի իրագործումը չստացվեց 2020թ. պատերազմի արդյունքում, քանի որ Ռուսաստանը հասկանալով նշված ուժերի ու նրանց կամակատարների նպատակը, ժամանակին կանգնեցրեց պատերազմը, թույլ չտվեց Արցախի ամբողջական գրավում, որից հետո, ինչպես մամուլում բազմիցս հրապարակվել է, Նիկոլը Ռուսաստանին մեղադրելու էր բավականաչափ չօգնելու, իր դաշնակցային պարտավորությունները պատշաճ չկատարելու համար և դրվելու էր ՀՀ-ից 102-րդ ռազմաբազայի հեռացման ու ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամագրվելու խնդիր:

Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուրսբերման դեպքում մենք գործնականում անպաշտպան ենք մնալու թշնամուց, որը Սյունիքը և Արցախի մնացյալ մասը կուլ տալուց հետո, փորձելու է կուլ տալ ողջ Հայաստանը: Կամ էլ, «լավագույն» դեպքում, հանդուրժելու է մոտ 10 000 քառակուսի կիլոմետրանոց մի տարածք` Նիկոլի կողմից ԱՄՆ-ի կրնկի տակ դրված և առավել լիարժեքորեն նրա գաղութը դարձած, Միացյալ Նահանգների պաշտպանության դիմաց այստեղ ամերիկյան ապրելակերպին և «արժեհամակարգին» (ԼԳԲՏ քարոզչություն ու դրա օրենսդրական պաշտպանություն, քայքայիչ աղանդներին առավել մեծ ազատություններ և այլն) օրենքի ուժ տված:

Կարող է ասեք, թե այս ամենը հնարավոր չէ, ժողովուրդը թույլ չի տա ՀՀ-ից 102-րդ ռազմաբազան հանել: Ժողովո՞ւրդը… Վերջին շրջանում այդ բառը լսելիս, ինձ մոտ տխուր ու հեգնական քմծիծաղ է առաջանում… Բացի այդ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ամեն ինչ արվում է ժողովրդի մոտ հակառուսական ու պրոամերիկյան տրամադրություններ առաջացնելու համար, դրան, իշխանությունից բացի, լծված են «Սասնա ծռեր» կոչվածի առաջնորդների, գործիչների ստեղծած «Ազգային ժողովրդավարական բևեռը», սորոսական բազմաթիվ այլ գործիչներ և ուժեր, ինչպես նաև հենց ինքը` Միացյալ Նահանգները` ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի ներկայացուցիչ իր նախագահ Ջո Բայդենով հանդերձ:

Կարծում եք պատահակա՞ն է, որ ԱՄՆ նախագահի ամենամյա ավանդական ելույթում հենց այս տարի օգտագործվեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը… Ո՛չ իհարկե, պարզապես ժամանակն արդեն եկել է. հիմա ոմանք Հայաստանում ԱՄՆ-ին ու Բայդենին գովազդելու են, Բայդենին հայերիս համար գրեթե Քրիստոս են ներկայացնելու, որպեսզի երբ պահը գա, ժողովրդի հնարավորինս մեծ զանգվածներ միանան 102-րդ ռազմաբազայի հեռացում և անվտանգության համար ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին ապավինել պահանջողներին, առնվազն բացառվի նրանց դեմ լինելը, խանգարելը, եթե, ընդհանրապես, ունակ են դրան:

Այնուհանդերձ, վերոնշյալ ուժերի, նրանց գործակալների ու կամակատարների պլանների վրա կարող է սառը ջուր լցնել Ռուսաստանը` անկախ այստեղի դավաճանների խմբակի դավադիր գործելակերպից, Հայաստանի պարագայում ևս իր թշնամիներին, ինչպես Պուտինն է խոստացել, ասիմետրիկ, արագ և կոշտ պատասխան տալով այն հստակ գիտակցմամբ, որ այն, ինչ Հայաստանի առնչությամբ պլանավորել են մեր և իր թշնամիները, սպառնում է նաև Ռուսաստանի անվտանգության հիմնարար շահերին:

 

Արթուր Հովհաննիսյան