Այն մուրճը, որը ԱՄՆ-ն միշտ պահում էր Թուրքիայի գլխին, այսօր իջավ․ Կարեն Հովհաննիսյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն անվանեց 1915-ի իրադարձությունները:

Սա ոչ այնքան Հայաստանին և Հային վերաբերվող հարց է, այլ ամբողջ մարդկության, քանի որ իրերն իրենց անունով կոչելիս կանխվում են հետագա նման գազանությունները։ Եթե մեկ տարի առաջ ճանաչվեր Հայոց Ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից, ապա Հադրութում տեղի չէր ունենա այն ինչ տեղի ունեցավ։ Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ աշխարհը քրեականացնի Ցեղասպանության ժխտումը։ Դա ամենաէֆեկտիվ պատժամիջոցը կարող է լինել ցեղասպանություն իրականացնող երկրների համար։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատանքներ են տարել ճանաչման համար։ Այն մուրճը, որը ԱՄՆ-ն միշտ պահում էր Թուրքիայի գլխին, այսօր իջավ։ Հուսամ մեկ այլ, ավելի հզոր մուրճի հերթն է գալու, իսկ այդ մուրճը կլինի արդեն քրդերի պետականության ճանաչումը կամ ստեղծումը Թուրքիայի տարածքների հաշվին․․․Մենք անելիք ունենք, մեր պետությունը պետք է աշխատի նրա վրա, որ Արևմտյան Հայաստանում ստեղծի հայ համայնքներ, որպեսզի մենք էլ լինենք պահանջատեր։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։