Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բայդենի հայտարարության մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա մասին արված հայտարարությանը, որտեղ Բայդենը 1915թ․ հայկական կոտորածներն անվանեց Ցեղասպանություն։

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչ մեկից ոչինչ չունենք սովորելու մեր սեփական պատմության մասին։ Քաղաքական պատեհապաշտությունը ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության դեմ։ Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- ասել է Չավուշօղլուն՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։