Մեղրու համայնքապետը չի կալանավորվի․ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Գայանե Պապոյանը։

«Դատարաններն իրականացնում են հանրության համար տեսանելի արդարադատություն!!

Կեցցեն արժանապատիվ դատավորները»,-գրել է նա։