Բոլոր ցեղասպանությունների «մայր» ցեղասպանության թվերը տպավորիչ են. Իտալիայի սենատորի տեսաուղերձը (տեսանյութ)

Իտալիայի Սենատի Արտաքին հարաբերություններին հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Ստեֆանիա Կրաքսիի /Առաջ Իտալիա կուսակցություն/ տեսաուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը։

Երիտթուրքերի ծայրահեղ ազգայնական կառավարությունը որոշել էր թրքացնել Անատոլիայի տարածաշրջանը և աքսորել ու ոչնչացնել հայկական էթնիկ պատկանելությունը։

Օսմանյան Կայսրության նպատակն էր բնաջնջել հայկական համայնքը որպես պատմական, մշակութային և քաղաքական միավոր։

Բոլոր ցեղասպանությունների «մայր» ցեղասպանության թվերը տպավորիչ են։ Շուրջ 1,500 000 հայեր սպանվեցին, ինչպես նաև թալանվեցին հայկական հողերը և հայերի գույքը։

Մի իրական հանցագործություն մարդկության դեմ, որը մինչ օրս սպասում է այն ազգերի կողմից ճանաչմանը, որոնք ավելի մեծ կարևորություն են տալիս իրենց քաղաքական շահին քան արդարությանը։

Հայ համայնքը շարունակում է հարգել նահատակների հիշատակը՝ հիշեցնելով մեզ բոլորիս, որ մենք երբեք չպիտի դադարենք հիշատակել այս դաժան հանցագործությունը, որովհետև ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ նմանատիպ սարսափելի դեպքերից։