Հայաստան կժամանի Գաբրիելյուս Լանդսբերգիսը

Պաշտոնական այցով ապրիլի 25-ին Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: