«Հրաչուհուն ապրիլի 25-ին, ժամը 12-ին հրավիրում է Օրանժ մարզասրահի բոքսի դալիճ, որտեղից դուրս է գալու ծնկաչոք». Սյունիքի նախկին մարզպետն արձագանքել է աներձագին

«Ես, ինքը, մեկ դատավոր՝ ռեֆերի, բոլորիդ էլ հրավիրում եմ լուսաբանեք, թող գա ու ապացուցի, որ ինքը Հրաչուհի չի, ինքը այնտեղից դուրս է գալու ծնկաչոք՝ բոքսի օրենքների շրջանակում, որ հետո չգնա այստեղ-այնտեղ լացի իր ազգականներին»,-ասաց Վահե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ սյունեցիներին ստորացնելով բերման ենթարկելու փաստը ողջունած աներձագին Սյունիքի նախկին մարզպետն ասել էր՝ եթե դուխը կհերիքի թող գա իր ներկայությամբ խոսի: Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն էլ 24 ժամ էր տվել նրան՝ տեղ ու ժամ ասելու համար:

Տեսանյութն՝ այստեղ