Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչ 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով:

1 երթուղի`

«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ:

2 երթուղի՝

«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով: