Զրույցը եղել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և բավականին երկար է տևել. Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի զրույցը գործնական բնույթ է կրել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պեսկովի խոսքով՝ «երկու երկրների ղեկավարների միջև զրույցը բավականին երկար է տևել, այն գործնական բնույթ է կրել»։
Երեքշաբթի երկու երկրների առաջնորդները Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Բայդենը, մասնավորապես, հաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների կառուցումը և առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:

Պուտինը և նրա ամերիկացի գործընկերն անդրադարձել են ռազմավարական անվտանգության ու սպառազինությունների վերահսկողության, Աֆղանստանի իրադրության և կլիմայի գլոբալ փոփոխության հարցերին: Կողմերը քննարկել են նաև Դոնբասի իրադրությունը: