Ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով

Հետաքրքիր է, կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։

Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։

Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։

Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:

Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։

Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով։ 

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից