Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ. գերիների հարազատներն այստեղ են

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն այստեղ են, և նրանց պահանջը չի փոխվել։ Խոսքը պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է: Հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող  գերիների հարազատներին, որի ժամանակ ապակի է կոտրվել: Նրանց հետ երեկ հանդիպել է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետը, փորձել է բանակցել, որ ազատեն շենքը: