Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանը գործի է անցել և իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին և պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հավաքները սկսվում են իշխանությունների, հատկապես՝ վարչապետի մասին գովեստի խոսքերով:

Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը 10 օրվա ընթացքում կայացրել է արդեն երկու որոշում, որով դատարկ տաշտակի առաջ չթողեց ՀՀ գլխավոր դատախազությանը և բավարարեց ՀՀ իշխանությունների ցանկությունները: Եվ դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրը՝ Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով և իր առանձնասենյակում հաճախ շփվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ»։