Ինչպե՞ս կենդանացրին քաղաքական դիակին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, հասարակական գործիչ Մհեր Ղուշչյանը։

Միջազգայնագետի հետ խոսեցինք ռազմագերիների մասին ադրբեջանի արած հայտարարություններից և մեր իշխանությունների ապիկարությունից, ինչի հետևանքով տևական ժամանակ է՝ մեծ թվով հայ ռազմագերիներ շարունակում են մնալ թշնամու գերության մեջ։ Ինչո՞ւ հնարավոր չի լինում լուծել այդ հարցը՝ անգամ Ռուսաստանի միջնորդությամբ, հնարավո՞ր է, որ հենց մեր իշխանությունները չեն ցանկանում նրանց վերադարձնել։

Կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե ոչ, և արդյո՞ք թույլատրելի են ընտրությունները կապիտուլյանտ իշխանությունների հետ։ Մհեր Ղուշչյանի կարծիքով՝ ընտրությունները ամենախայտառակ գործարքը կլինի իշխանությունների հետ, որը ամբողջ աշխարհով ևս մեկ անգամ կխայտառակի մեր պետությունը։

Ըստ նրա՝ հետխորհրդային երկրներում բացառիկ դեպքեր են եղել, երբ հնարավոր է եղել ընտրություններով իշխանություն փոխել, քանի որ գործող վարչակազմը օգտագործելով վարչական ռեսուրսները՝ վերարտադրվել է։

Արդյո՞ք հնարավոր արտահերթ ընտրություններում թուրքական կապիտալը կարող է գործոն դառնալ։ Ռուսաստանը կմիջամտի՞ այդ ընտրություններին, թե զերծ կմնա ներքաշվելու հայաստանյան ներքաղաքական գործընթացներին։

Մանրամասները՝ տեսանյութում