Եվրախորհրդի նախագահը չի կարողանում քնել Անկարայում տեղի ունեցած սկանդալի պատճառով

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը չի կարողանում քնել այս շաբաթ Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված միջադեպի պատճառով՝ փոխանցում է Reuters գործակալությունը:

Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին վրդովեցրել էր այն, որ Անկարայում բանակցությունների ժամանակ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը զբաղեցրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին դրված միակ աթոռը:

Տեսախցիկները ֆիքսել են այն դրվագը, երբ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նստում է երկու նախագահներից հեռու գտնվող բազմոցին:

«Ես չեմ թաքցնում այն փաստը, որ չեմ կարողանում գիշերները քնել իմ գլխում անդադար պտտվող այդ դրվագի պատճառով»,- նշել է Շառլ Միշելը՝ ավելացնելով, որ եթե հնարավոր լիներ, ապա կվերադառնար ու կշտկեր սխալը: