Հայկ Չոբանյանը կարող է արդյունավետ լինել, եթե պոպուլիզմի փոխարեն իր առաջ դնի պետական խնդիրներ․ Նաիրի Հոխիկյան

Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ եղած ժամանակ, իմ կարծիքով, այս կառավարության ամենահաջողված պաշտոնյաներից մեկն էր։ Համենայն դեպս, այդպիսի տպավորություն եմ ստացել իմ ունեցած տեղեկություններով և տավուշցիների հետ զրուցելիս։

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնում ևս Հայկ Չոբանյանը կարող է արդյունավետ լինել, եթե պոպուլիզմի փոխարեն իր առաջ դնի պետական խնդիրներ։

Դրանցից մեկը, թերևս ԲՏԱ ոլորտում ամենակարևորը, հայկական տեղեկատվական արբանյակի ձեռքբերումը կամ վարձակալումն է, որը կապահովի Հայաստանի անվտանգությունը ինչպես տարածաշրջանային տեղաշարժերին հետևելու, այնպես էլ ՌԷՊ-ին պատրաստվելու առումով։

2020-ի պատերազմում մենք կորցրինք մոտ 5000 զինվոր հենց արբանյակի բացակայության պատճառով։ Նախկին նախարար Հակոբ Արշակյանն այդպես էլ չհասկացավ կամ չթողեցին, որ հասկանա տեղեկատվական արբանյակի ռազմական ու անվտանգային նշանակությունը։

Հայկ Չոբանյանը կարող է գիտակցել և կոնկրետ քայլեր անել այդ ուղղությամբ, մանավանդ որ պատերազմները դեռ չեն ավարտվել։

Պատրաստ եմ իմ բոլոր կապերով ու հնարավորություններով աջակցել հայկական արբանյակի կյանքի կոչման համար։ Դա իրական և իրատեսական ծրագիր է, Հայաստանն անպայման պետք է ունենա իր արբանյակը տիեզերքում։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։