2021 թ-ի հունվարից մարտ Հայաստանը լքել է 60 502 մարդ

Քիչ առաջ Mediaport-ը հրապարակեց տվյալներ, թե մարտ ամսին որքան մարդ է ժամանաել և մեկնել Հայաստանից…

Ըստ այդ տեղեկության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74197 ուղևոր, իսկ նույն օդանավակայաններով ժամանել է 42 283 քաղաքացի։

Ստացվում է, մարտին մեկնածների և ժամանածների միջև տարբերությունը կազմում է 31 914 մարդ:

Հիշեցնեմ, որ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի օդային ճանապարհով մեկնածների թիվը 28 588-ով ավելի շատ է եղել, քան ժամանածների թիվը…

Եթե այս վերջին թվերը գումարենք, ապա կստացվի, որ 2021 թ-ի առաջին եռամսյակում Հայաստանը լքել է 60 502 մարդ…

Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանից արտագաղթն աղետալի տեմպեր է ընդունել և սրա վերջը չի երևում…

Իսկ իշխանություններն ի դեմս դավաճան և ստախոս Նիկոլի և նրա ապաշնորհ թիմը շարունակում են կեղծ լավատեսությամբ կերակրել հասարակությանը՝ հույս ունենալով, որ մարդիկ չեն հասկանում,թե ինչ անդունդում է հայտնվել մեր երկիրն ազգադավ Նիկոլի պատճառով…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։