Թուրքին ավելի հեշտ է ատել, քան սիրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Ռուս-հայկական համալսարանի դոցենտ, տգթ Ստեփան Մանթարլյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք զբոսաշրջության ոլորտի առկա վիճակի մասին, անդրադարձանք նախարարի՝ ոլորտում մոտ 300 տոկոս աճ ապահովելու խոստմանը. այսօրվա պայմաններում որքանով է գրավիչ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր։ Ստեփան Մանթարլյանն ասաց, որ պետությունը որևէ ձևով չի աջակցում մասնավորին՝ այդ ոլորտը զարգացնելու հարցում և առավելևս հիմա, երբ երկիրը կաթվածահար է եղել նախ կովիդի, հետո պատերազմի ու պարտության պատճառով, պետությունը պետք է մի շարք արտոնություններ տա, որպեսզի մասնավոր ընկերությունները կարողանան ոտքի կանգնել։ Մինչեռ նման որևէ պատրաստակամություն չկա։

Խոսեցինք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված իշխանությունների ջանքերից ու վարած քաղաքականությունից, որը, ըստ հաղորդման հյուրի, լինելու է պահանջատիրության վերացման հաշվին, Թուրքիայի թելադրած նախապայմանների հաշվին։

Ինչ ակնկալիքներ ունեին իշխանությունները Հայ-ռուսական համալսարանից և ինչու ճնշումներ սկսվեցին ռեկտորի նկատմամբ։ Ստեփան Մանթարլյանի պարզաբանմամբ՝ իշխանությունը փորձեց թաթը դնել բավականին մեծ ազդեցություն ունեցող բուհի վրա, սակայն մեծ դիմադրության հանդիպեց։

Մանրամասները՝ տեսանյութում