Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը. խախտվել է ուղևորափոխադրումների գրաֆիկը. Aysor.am

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը, Aysor.am-ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։

«Խախտվել է Երևան-Գյումրի կանոնավոր ուղևորափոխադրումների գրաֆիկը», – ասել է նա։

Նշենք, որ վաղ առավոտից գերիների հարազատները փակել են Շիրակի մարզի մտնող բոլոր ճանապարհները։Նրանք պահանջում են շուտափույթ վերադարձնել իրենց տղաներին։

«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- ասել էր հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։

Հիշեցնենք, որ երեկ հայտարարվեց, թե Ադրբեջանից հայ գերիներ կվերադարձվեն Հայաստանը, սակայն ինքնաթիռը դատարկ էր եկել։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն էլ երեկվանից փակ են պահում ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը։