Փաշինյանը պետականաքանդ ստախոս է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պատմաբան գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն է:

Այս իշխանության քաղաքական կապիտալը սուտն է: Դեռ ընդդիմություն եղած ժամանակ Փաշինյանի քաղաքական կապիտալը դարձյալ սուտն էր. նա ստում էր ամենուր՝ միտինգների ժամանակ՝ հարթակներից, Ազգային ժողովում՝ ամբիոնից կամ ամբիոնից դուրս։ Ստում էր երիտասարդների, մանավանդ, ուսանողների հետ հանդիպումների ժամանակ ու ստով լվանում նրանց ուղեղը:

Հայտնի ստախոսը ստելով եկավ իշխանության։

Պատերազմի ժամանակ էլ ստեց, թե հաղթում ենք, բայց իրականում Արցախը ծախեց թշնամուն։ Ու ստելով ղեկավարում է առայսօր։ Հիմա էլ ստում է, թե ճանապարհների ապաշրջափակումը ձեռնտու է Հայաստանին ու Ադրբեջանին։ Այն, որ ձեռնտու է Ադրբեջանին ու Թուրքիային՝ կասկածից վեր է, բայց ինչո՞վ է ձեռնտու Հայաստանին․ ոչ մի լուրջ հիմնավորում չի բերում։

Երեկ էլ ստեց ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, երբ Պուտինը հարց ուղղեց քովիդի պատվաստանյութի հետ կապված։ Հարցին, թե «Սպուտնիկը» գրանցվա՞ծ է արդեն Հայաստանում», Փաշինյանը պատասխանում է՝  այո։ Բայց իրականում այն գրանցված չէ։

Այնպես որ, Փաշինյանը սովորական ստախոս չէ, չնայած ստախոսության սովորական ու անսովորը ո՞րն է, ստելը, ի վերջո, մեղք է։  Իսկ Փաշինյանը պետականաքանդ ստախոս է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։