Արդյո՞ք արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺՄ վարչության անդամ Ադրինե Ավագյանը։

ՎԵՏՕ նախաձեռնության կանայք երեկ ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ, որի ժամանակ ոստիկանները կանանց քաշքշելով՝ բերման ենթարկեցին։ Ադրինե Ավագյանի հետ խոսեցինք այդ ակցիայի արդյունավետությունից և շարունակականությունից։ Որքանո՞վ են նման ակցիաներն այսօր պահանջված և կարո՞ղ են արդյոք խնդիր լուծել իշխանություններին գլորելու հարցում։

Անդրադարձանք Մարտի 1-ի գործով դատավարությանն ու վերջին դատական որոշմանը։ Հաղորդման հյուրի դիտարկմամբ՝ ի սկզբանե պարզ էր, որ այդ գործը շինծու է, և այսօր անգամ իշխանությունների դրածո դատավորները չկարողացան դեմ գնալ օրենքին և օրինաչափ որոշում կայացրին։

Արդյո՞ք կկայանան արտահերթ ընտրությունները և այլընտրանք կա՞ այդ ընտրություններին այսօրվա պայմաններում։

Խոսեցինք նաև հայ-թուրքական հարաբերություններից, իշխանությունների վարած թրքահաճո քաղաքականությունից։

Մանրամասները՝ տեսանյութում