Կառավարությունը հետ է կանչել ՄԻՊ-ի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: