Հաղթանակից՝ պարտություն

Ավարտվում է չարաբաստիկ 2020 թվականը։ Չարաբաստիկ, հատկապես մեզ՝ հայաստանցիներիս և ողջ հայ ժողովրդի համար։ Այս տարի մենք ունեցանք աննախաադեպ կորուստներ՝ հայրենիք, հազարավոր երիտասարդներ, արժանապատվություն։ Կորցրեցինք նաև հաղթանակի զգացողությունը։ Այս տարի համաշխարհային ֆուտբոլը նույնպես ունեցավ անդառնալի կորուստներ ՝ Դիեգո Մարադոնա, Պաուլո Ռոսսի և Արկադի Անդրեասյան։ Այո, Մարադոնան և Ռոսսին եղել են իրենց երկրների հավաքականների առաջատարները և կերտել հաղթանակներ, դարձնելով իրենց հավաքականներին աշխարհի չեմպիոններ։ Արկադի Անդրեասյանն էլ, լինելով «Արարատի» առաջատար, մեծ ավանդ ունեցավ , թիմի ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր լինելու մեջ։

Նա, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանը, Յուրի Վարդանյանը, Իսրայել Հակոբքոխյանը, Բենհուր Փաշայանը, Արթուր Ալեքսանյանը, մեր մեջ արթնացրել և ներարկել էին հաղթողի հոգեբանությունը։Այս հաղթանակները հոգեբանական ազդեցություն են ունեցել նաև 90-ականների արցախյան հաղթանակներում։ Իսկ այս՝ 2020թ․ վարչապետ կոչվող, բռնապետիկը մեզ պարտադրեց պարտություն և նվաստացում։ Կասկածում եմ, որ այլևս մենք որևէ ասպարեզում կգրանցենք հաղթանակներ, քանի դեռ չենք հեռացրել, վտարել, քշել պարտության պատասխանատու խորհրդանիշ՝ ողորմելիին։ Մեծ ֆուտբոլիստ, հաղթանակի խորհրդանիշ Արկադի Անդրեասյանի սիրտը չդիմացավ այս խայտաառակ պարտությանը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից