Փաշինյանը կործանում է Հայաստանը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է

Պատերազմից մեկ-երկու օր անց Փաշինյանը վրեժի կոչ արեց, հետո հայտարարեց, թե կան ուժեր, որոնք նպատակ ունեն Հայաստանից ներս տեղափոխել պատերազմը: Այդ օրերին «Ֆեյսբուքում» մի գրառում կատարեցի՝ հրավիելով մեր քաղաքական ուժերի, իրավապահների ուշադրությունը, որ երկրի վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը քաղաքացիական բախումներ հրահրելու մտադրություն ունի:

Ու նրա՝ առայսօր իրականացրած քայլերը հե՛նց այդ մասին են վկայում։

Պարտված ղեկավարը հեռանալու փոխարեն՝ ժողովրդի պահանջին դեմ է գնում՝ հրաժարական չտալով, այդպես էլ ժողովրդի պահանջին դեմ գնաց՝ ու ինչպես ասում են զոռով մտավ Եռաբլուր, ապա մեկնեց Սյունիք, երբ սյունեցիներն իր առաջ փակել էին ճանապարհը:

Քաղաքացիական բախումներ հրահրելու մտորումների մեջ Փաշինյանը օրերս հնչեցրեց մի նոր միտք՝ «էլիտաների բունտ»: Լավ հասկանալով, որ ժողովրդին հոգնեցրել է այդ ծամծմված ձևակերպումը՝ ներկաներ ու նախկիններ, նա մոգոնեց նորը՝ մեջտեղ բերելով «էլիտայի» և ժողովուրդի պայքար, բախում ձևակերպումը: Ու հիմա ինքն իրեն ժողովրդի ընտրյալի տեղ դրած՝ կոչ է անում՝ ելնել պայքարի ռևանշիստների դեմ:

Ոստիկանության քայլերն էլ լավ բան չեն հուշում. պետության անվտանգության պահպանության փոխարեն՝ նրանց քայլերում մենք տեսնում ենք մեկ անձի՝ Փաշինյանի պաշտպանությանն ուղղված գործողություններ։ Ուժայինները մանրադիտակի տակ են առել ընդդիմադիրների հայտարարությունները։ Քննչական կոմիտեն անցել է գործի՝ ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործեր հարուցելով:

Այսօր առավոտյան, մինչ «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսով հանդես գալը, ոստիկանները բերման ենթարկեցին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։

Սա նշանակում է, որ ուժայիններին օգտագործելով, Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում բոլոր նրանց հետո, ովքեր բարձրաձայնում են մեր երկրի գլխին կախված կործանարար վտանգների մասին։

Այսպիսով, Փաշինյանը նպատակասլացորեն գնում է քաղաքացիական բախումների հրահրման ճանապարհով: Իսկ դա նշանակում է՝ պետության կործանում:

Մանրամասները՝ տեսանյութում