Երևանը նոր փոխքաղաքապետ ունի

Այսօր Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց փոխքաղաքապետի թեկնածու Գայանե Մելքոմ Մելքոմյանին: Նրա ելույթից հետո քվեարկության արդյունքում՝ 34 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, Մելքոմ Մելքոմյանը նշանակվեց քաղաքապետի տեղակալի պաշտոնում:
Նշենք, որ ավագանու ընդդիմադիր անդամները ներկա չէին քվեարկությանը: Նրանց մի մասը գնացել է մասնակցելու «Հայրենիքի փրկության» շարժման ակցիային: