ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 վագոն է ժամանել ԼՂ․ ՌԴ ԱԻՆ

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։

«Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են ՌԴ-ից հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։

«Սա մարդասիրական օգնության երկրորդ մասն է, որը ՌԴ ԱԻՆ-ն ստացել է երկաթուղով։ Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Լեռնային Ղարաբաղ: