Ադրբեջանի դրոշը՝ Սյունիքում (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանի վարչակազմը դարձյալ ժողովրդից գաղտնի համաձայնվել է, որ Գորիս-Կապան ճանապարհի մի կողմում լինեն Հայաստանի սահմանապահ զորքերը, մյուսում` Ադրբեջանի: Իսկ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։

ՊՆ-ից ասում են՝ առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ, իսկ մինչ այդ թշամու դրոշն ու զինվորականները արդեն Սյունիքում են, հաղորդում է Mediaport-ը: