Դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում. Արմեն Գրիգորյան

Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ ՀՀ տարածքից որևէ զիջում չի լինելու, և բանակցություններ են ընթանում, որ այդ դեմարկացիան լինի: Այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Նոր միջավայրը մեզ համար, բնականաբար, ահագին խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, և այդ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա, ըստ որոնց էլ կատարվում է դեմարկացիան: Այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե պատերազմը սպասելի՞ էր արդյոք, Արմեն Գրիգորյանը նշեց, որ պատերազմի գնահատական եղել է, բայց տեղի ու ժամի մասով գնահատական չի եղել: