Ամրամ Մակինյան. Ամեն ինչ անելու եմ, որ իմ և իմ մարտական ընկերների կողմից պահված բարձունքները GPS-ով թշնամուն վաճառած անձինք հայտնվեն ցմահ դատապարտյալի կարգավիճակում

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, փաստաբան  Ամրամ Մակինյանը գրել է. «Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։

Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում»։