Սահմանամերձ Շուռնուխի գյուղապետը օգնություն է խնդրում․ զորքը հանվել է (տեսանյութ)

Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից և իրենք մնացել են ինքնապաշտպանության հույսին:
Փաստացի, գյուղը թշնամուն հաձնելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանը գյուղի ամբողջ բնակչությանը թողել է բախտի քմահաճույքին: Պետություն, ըստ էության, չկա: