Ադրբեջանը հաղորդում է ևս մեկ հայ զինծառայող գերեվարելու մասին

Ադրբեջանը հաղորդում է ևս մեկ հայ զինծառայող գերեվարելու մասին. համացանցում առկա է փաստն ապացուցող տեսագրություն:

Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութի գերեվարված զինվորը Էրիկ Արշակի Գասպարյանն է՝ ծնված 2001թ.-ին, Երևանում:

Mediaport-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ ընտանիքը տղայի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին: