Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ․ պատգամավոր

Երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքը պարալիզացված էր: Նիկոլի կեցավայրն ու կառավարության շենքը շրջափակված էին ոստիկանական հատուկ ջոկատայիններով, ԱԼՖԱ ջոկատով, ոստիկանական ուժերին տրված էր առաջին աստիճանի N1 տագնապ:

Ավելի ուշ Նիկոլի կեցավայրի մոտ հայտնվեց նաև ուղղաթիռ:

Հայաստանն ու Սփյուռքը սրտատրոփ սպասում էր, որ գուցե մի կաթիլ արժանապատվություն պատահաբար կգտնի, կամ թիմակիցների մեջ կգտնվեն հայրենիք սիրողներ ու այլևս պարտադրաբար կստիպեն հրաժարական տալ:

Ես սպասումի նման ժամեր չէի տեսել, երբ մարդիկ իրար էին զանգում ու փորձում հասկանալ`տվե՞ց հրաժարական, թե դեռ համառում է:

Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ: Էդպիսի վայրագ ատելություն ես երբևէ, որևէ մեկի հանդեպ չէի տեսել:

Ու էդպիսի նյարդային սպասում, որ գնա՛, գնա՛, վերջապես գնա՛, որ էսքան մեզ անարժանապատիվ չզգանք, ես չէի տեսել:

Ես այն քիչ մարդկանցից եմ, որ վստահ պնդում եմ`ինքը իր կամքով հրաժարական չի տալու:

Դրա համար մարդկային այլ որակներ են պետք:

Բայց և պնդում եմ, որ ինքը հեռանալու է:

Միանշանակ:

Այլ տարբերակ չկա:

Իսկ կհարցնենք` էդ դեպքում ինչո՞ւ էր ողջ ոստիկանական համակարգին տրված առաջին աստիճան տագնապ:

Շատ պարզ. Արցախի ևս երկու գյուղ թուրքին հանձնելուց հետո այդ մարդը պարզապես մտածում էր, որ մարդիկ դուրս են գալու փողոց ու իրեն հարցնեն՝ է՞լ ինչ ես հանձնելու:

Ես էդ մարդուն որևէ հարց չունեմ տալու:

Ինքը ինձ համար այլևս մարկեսյան ողբերգական կերպար է, ով իր տեղը գտավ Պետրոս Գետադարձի կողքին:

Բայց մի հարց ունեմ ոստիկաններին, ԱԼՖԱ-ի տղաներին ու ոստիկանական և ԱԱԾ մյուս ստորաբաժանումներին: Տղաներ, դուք իսկապե՞ս չեք ամաչում, որ հնազանդ կատարում եք անադեկվատ հրահանգներ։

Տղաներ, որ գնում եք տուն, ո՞նց եք նայում ձեր երեխաների անմեղ աչքերին: Ես ձեզ անկեղծորեն խղճում եմ, տղաներ:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։