Բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել. Հայրենիքի փրկության շարժում

Այսօր մայրաքաղաքում և մարզերում անցկացված բողոքի գործողությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով կան նաև տուժածներ։ Ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ, ապա ազատ արձակվել։

Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել։

Հայրենիքի փրկության շարժում