Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 7 մարզերի 205 բնակավայրեր

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, որի համաձայն՝ Արցախի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականի պահանջով հանդես են եկել 200-ից ավել բնակավայրեր: Այս մասին փոխանցում է Tert.am-ը։

Դեկտեմբերի 11-ի տվյալներով՝ հրաժարականի պահանջ են ներկայացրել 7 մարզերի 31 համայնք և 205 բնակավայր:

Հրաժարականի պահանջով հանդես եկած մարզերն են՝ Արագածոտն, Կոտայք, Սյունիք, Լոռի, Արարատ, Արմավիր և Շիրակ: