ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով: Համագործակցությունում այս տարի նախագահում է Ուզբեկստանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հանդիպման մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցության հարցերի լայն շրջանակ ԱՊՀ ձևաչափով` շեշտը դնելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետեւանքները հաղթահարելու համատեղ գործողությունների վրա: Կքննարկվի ԱՊՀ-ի հետագա զարգացման նորացված հայեցակարգի նախագիծը, որը որոշում է միջնաժամկետ համագործակցության հիմնական ուղղությունները, կընդունվի 2021 թվականի բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների պլանը:

Նախարարները մտքեր կփոխանակեն նաեւ արդիական միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս տարի նշվող ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվելու Համաշխարհային կազմակերպության կենտրոնական դերին ժամանակակից աշխարհում:

Հանդիպման մասնակիցները որոշումների նախագծեր կքննարկեն, որոնք ուղղված են համագործակցության խորացմանը մշակութային, հումանիտար, իրավապահ և այլ ոլորտներում:

ԱԳՆԽ-ի արդյունքում հաստատված մի շարք փաստաթղթեր կընդգրկվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի` 2020 թվականի դեկտեմբերի 18-ին նախատեսված նիստի օրակարգում: