Նիկոլ, ինչքանո՞վ ես վաճառել Շուշին, փողը քեշ ես վերցրե՞լ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Անդրադարձ կատարելով մշակութային գործիչների, արվեստագետների, արտիստների ընդդիմության հանրահավաքին միանալուն, Արմեն Գրիգորյանը նշեց, որ ինքն ավելի վաղ է կանխազգացել երկրում տիրող քաոսի մասին և որպես քաղաքացի՝ իր բողոքի ձայնն է բարձրացնում այն ամենի շուրջ, ինչ կատարվում է։

Կինոպրոդյուսերը խոսելով Փաշինյանի իշխանության մասին՝ շեշտեց, որ Նիկոլը մարդ չէ, ինքը սիմվոլ է, դավաճան, կաշառակեր կերպար։

Խոսելով ռազմաքաղաքական իշխանության և առհասարակ իշխանությունների մասին՝ Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ տարիներ շարունակ բանակը թալանել են՝ խմելով դիրքերը պահող զինվորների կենացը։

«Իմքայլականները» միշտ երազել են նմանվել «Հանրապետականներին», նրանց միակ նպատակը Ձորաղբյուրում տուն գնելն է եղել, սակայն նրանք «անորակ հանրապետականներ» են»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում