Սիրո կապոցներ` հոսպիտալների վիրավոր զինվորների համար

ԱՐՏ PR ընկերությունը դեկտեմբերի 2-ից սկսում է հավաքագրել փոքրիկ կապոցներ` հոսպիտալներում և բժշկական կլինիկաներում բուժվող մեր զինվորների համար։ ԱՐՏ PR-ի այս նախաձեռնությունը բարության, հոգատարության ու սիրո հորդոր է։ Հայ զինվորն այսօր ավելի քան մեր ջերմության կարիքն ունի, նա միշտ մնալու է մեր հերոսը ոչ միայն մարտի դաշտում, այլև իր հիվանդասենյակում։ Սիրելի հայեր, եկեք միահամուռ ուժերով, սիրով ու ջերմությամբ կապոցներ պատրաստենք՝ փոքր հուշանվերներով, գրքերով, տանը պատրաստած գաթաներով, գոտեպնդող նամակներով։ ԿԱպոցները կարող ենք հանձնել հետևյալ հասցեով՝ Կինոյի տուն, Վարդանանց 18 փ. (Մուտքը` Վերնիսաժի կողմից) Աշխատելու ենք երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12։00-17:00-ը։ Մանրամասների համար զանգահարել՝ 077 571 752