Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 34 000 փախստական

Կիրակի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 850 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 859 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայր են վերեդարձել ավելի քան 34 000 փախաստականներ: