Պուտինը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և կվարի խորհրդի՝ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հարցով նիստը:

Ինչպես հաղորդում է rg.ru-ն, նիստը նախատեսված է դեկտեմբերի 10-ին:

Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը կայանալու է դեկտեմբերի 11-ին, կանցկացվի հեռավար:

Հաղորդվում է նաև, որ ՌԴ ղեկավարի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, որի ընթացքում նա կպատասխանի իրեն ուղարկված հարցերին: