«Վերելք». Պատերազմը որպես կործանումից փրկության շանս (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է երկրում ստեղծված տագնապալի վիճակի բացատրության ոչ ստանդարտ տարբերակ, պնդելով, որ մեր ժողովուրդը հատուցում է վերջին երկու տարում իր գործած քաղաքական հիմարությունների համար:
Բացի դրանից, Արծրուն Պեպանյանը կարծիք է հայտնում, որ պատերազմը միակ միջոցն էր ներքին քայքայիչ գործոնների դեմն առնելու, և ակտիվացած ազգային հատվածը պարտավոր է օգտվել պատմական այս պահի կարևորությունից, միաբանվել, ստեղծել-ձևավորել-վերականգնել իրական հայ ազգին՝ հիմնելով կառավարման սեփական, հայկական համակարգը: Ապա նույնը պիտի արվի սփյուռքում, ստեղծելով համաշխարհային ցանց:

Դրանից հետո ցանցն իր հնարավորություններն օգտագործելով, տարբեր գործիքակազմով պիտի ջանա վերափոխել ժողովրդի մտածողությունը՝ շեշտը դնելով նոր սերնդի հետ տարվող աշխատանքների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում