Ստեփանակերտ է մեկնել ՌԴ ԱԻՆ շարասյունը՝ տեղափոխելով 45 տոննա շինանյութ․ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ

ՌԴ ԱԻՆ շարասյունը Երևանից Ստեփանակերտ է մեկնել, ինչի մասին այսօր հայտնել է տարածաշրջանում նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել Ռուսաստանի ԱԻՆ շարասյունը, որը տեղափոխել է 45 տոննա շինանյութ, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքների կատարմանը»,- ասել է Կուտրովսկին: