Եթե գտնում եք, որ անելիք չունեք, այսօր ևեթ հրաժարական տվեք. Արմեն Դարբինյանը՝ նախագահին

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր  Արմեն Դարբինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ պահանջելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը:

«Նախագահ Սարգսյան, կամ դուք պետության գլուխ եք՝ ըստ Ձեզ հետ ամենայն հավանականությամբ նախօրոք համաձայնեցված այս փորձանք Սահմանադրությամբ, կամ այս պետությունը գլուխ չունի: Եթե գտնում եք, որ անելիք չունեք, այսօր ևեթ հրաժարական տվեք: Գոնե սեփական դեմքը փրկելու աղոտ ակնկալիքով»,-գրել է նա: