Պեսկովը մեկնաբանել է ԼՂ հարցով Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ տեղեկությունը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով  այն տեղեկությունը, թե Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել:

«Շաբաթ մենք հայտնել ենք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: Ես այդ հաղորդագրությանը հավելելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես քննարկվել է»,- ասել է Պեսկովը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ղարաբաղյան հարցի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով է հանդես եկել: