Դ-20 թնդանոթները Շուշիի մատույցներում հարվածներ են հասցնում Ադրբեջանի ԶՈՒ-ին. WarGonzo-ի նոր տեսանյութը (տեսանյութ)

Ռուսական WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հերթական բացառիկ տեսանյութն է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց: Նախագծի հեղինակ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը պատմում է, որ Արցախի պաշտպանության բանակը կրակ է վարում «Դժոխքի կիրճ» մտած և Շուշիի ուղղությամբ շարժվող խմբերի ուղղությամբ:

«Ալիևի՝ Շուշիի գրավման նպատակով մարտի դաշտ գցած բոլոր խմբերը հայտնաբերված են Արցախի հետախուզության կողմից, և նրանց կոորդինատները փոխանցվում են  հրետանավորներին, որոնք թնդանոթներով հարվածում են այդ հատվածերին ու Դ-20 թնդանոթներով նրանց մաղում «Դժոխքի կիրճում»»,-նշում է WarGonzo-ի հեղինակը: