Էրդողանը Պուտինին առաջարկել է Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է ղարաբաղյան խնդրի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ հայտնել է CNN Turk-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեռուստաալիքը հայտնում է, որ Պուտինը ողջունել է առաջարկն ու արդեն մոտակա օրերին Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները կարող են տեղափոխվել երկկողմ ձևաչափ, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս։