Ադրբեջանցիներին զայրացրել է ամերիկյան սննդի ցանցերի կայքերից ադրբեջանամետ նյութերի հեռացումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ McDonald’s և Burger King սննդի ամերիկյան ցանցերի Ադրբեջանում տեղակայված մասնաճյուղերի վերջին դիրքորոշումներն առթել են ադրբեջանցիների զայրույթը, հայտնում է parstoday.com-ը։

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցիներին զայրացրել է, որ  McDonald’s և Burger King սննդի ցանցերի կայքերցի հեռացվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանին աջակցող պատկերները:

Ադրբեջանի խորհրդրանի որոշ  ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ հայտարարել են, որ այս սննդի ցանցերը գտնվում են հայկական լոբբիի ճնշման տակ և չպետք է դրանցից օգտվել:

Ադրբեջանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմադովն ասել է. «Մեր երկրում գործող բոլոր ընկերությունները պետք է հաշվի առնեն Ադրբեջանի շահերը»:

McDonald’s և Burger King սննդի ցանցերը գործում են Ադրբեջանի որոշ խոշոր քաղաքներում, այդ թվում ՝ Բաքվում, Սումգայիթում և Գյանջայում: